«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Անվտանգության հարցերով իսրայելցի խորհրդականը ի շահ Հայաստանի՞ է գործելու

Անվտանգության հարցերով իսրայելցի խորհրդականը ի շահ Հայաստանի՞ է գործելու
18.03.2026 | 15:54

Ապշեցուցիչ է։

Հարգարժան Սամվել Կարապետյանի քաղաքական թիմը Հայաստանի անվտանգության հարցերով որպես խորհրդական վարձել է, չզարմանաք, մի իսրայելցի գեներալի՝ ոմն Զվիկա Խայմովիչին։ Սա էլ «Ուժեղ Հայաստանի» այսօրվա համաժողովում հպարտորեն պատմում է, թե ինչպես է 30 տարի Իսրայել պաշտպանել՝ միամիտներին (ավելի ստույգ՝ հարիֆներին) խոստանում է, որ պետք է անձնուրացաբար Հայաստանի անվտանգության համար աշխատի (ելույթի հղումը՝ https://youtu.be/KDr8dVtj31A

Չգիտես՝ լաս, թե խնդաս։ Դե, ավելի լավ է միանգամից ադրբեջանցի կամ թուրք խորհրդատու վարձեք․ նա գուցե նույնիսկ ավելի օգտակար խորհուրդներ տա, թե ինչպես պետք է «կառուցել» Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը։

Լավ, մեկը չկա՞, որ հասկանա մի պարզ բան՝ որքան փող էլ վճարեք ադրբեջանցիների դաշնակից և մեր փաստացի դաշնակից Իրանի ոխերիմ թշնամի իսրայելցի զինվորականին՝ նա գործելու է Իսրայելի պետական շահերի շրջանակում և կատարելու է Մոսսադի հրահանգները։ Այսինքն՝ բոլորիդ սխալ ուղղությամբ է տանելու, իսկ ընթացքում էլ ձեր ատամները հաշվելու է՝ հավաքած ամբողջ տեղեկույթը փոխանցելով ուղիղ Թել-Ավիվ, այնտեղից էլ՝ ուղիղ Բաքու։

Այդ պատճառով եմ ասում, որ ռազմավարական, ռազմական ու ազգային անվտանգության հարցերում Հայաստանի քաղաքական ամբողջ դաշտում տիրում է կատարյալ անգրագիտություն, եթե ոչ՝ օտար վերահսկողություն։

Աստված է՛լ բեթարից ազատի։

Հ.Գ. Խնդրում եմ այս կարճ նախազգուշացումս փոխանցել անձամբ Սամվել Կարապետյանին։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ